Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայկական կողմն ունի 3 զոհ. ՀՀ ՊՆ
Wednesday, September 28, 2022Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
https://armenpress.am/arm/news/1093630.html