Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի. Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ պահանջում են դադարեցնել ընդդիմության ակցիաները
Friday, December 11, 2020Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Նրանք, ընդառաջելով ոստիկանության հորդորներին, չեն փակել Գյումրի – Երևան մայրուղին:
Ցուցարարները վանկարկումներում իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին, քննադատել են ընդդիմադիր ուժերին՝ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի հանրահավաքներ անցկացնելու և սպառնալիքի լեզվով հայտարարություններ հնչեցնելու համար։
Ակցիային մասնակցել են գյուղապետներ, պատերազմի մասնակից կամավորականներ, հերթափոխի մեկնող պայմանագրային զինծառայողներ։
https://www.shantnews.am/news/view/818320.html