Թանկյանը նոր՝ Elasticity մինի ալբոմի հինգ ստեղծագործություններից մեկն անվանել է «Էլեկտրիկ Երևան»
Friday, March 19, 2021Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը թողարկել է մինի ալբոմ՝ Elasticity, որում տեղ գտած հինգ ստեղծագործություններից մեկն անվանել է «Էլեկտրիկ Երևան»:
2015 հունիսին հազարավոր երիտասարդներ Երևանում փողոց էին դուրս եկել ընդդեմ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որին իշխանությունները արձագանքել էին ոստիկանական բիրտ ուժով։
Այդ իրադարձություններից շաբաթներ անց Երևանում տեղի ունեցավ Թանկյանի գլխավորած System of A Down ռոք խմբի առաջին համերգը Հայաստանում։
Ամերիկաբնակ լիբանանահայ երաժիշտը վերջերս նկարահանվել է նաև փաստավավերագրական ֆիլմում՝ Truth to Power, որը պատմում է Թանկյանի երաժշտական կարիերայի անհայտ դրվագների, քաղաքական հայացքների, ակտիվիստական գործունեության մասին։
https://www.azatutyun.am/a/31159364.html