Թագաւորի փառքով մուտքը։ Դաւիթի Սաղմոս։
Thursday, October 7, 20211 Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։
2 Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
3 Ո՞վ վեր կ՛գնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կ՛կանգնի նորա սրբութեան տեղումը։
4 Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. Որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։
5 Նա օրհնութիւն կ՛ստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
6 Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
7 Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
8 Ո՞վ է այդ թառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
9 Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
10 Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։