Ըստ ԱԻՊԾ-ի, ադրբեջանական կողմն այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնել
Monday, February 22, 2021Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցմամբ, որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։
Ծառայությունը նշում է, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
ԱԻՊԾ-ն նշում է, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:
https://www.azatutyun.am/a/31115074.html