Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան
Tuesday, January 31, 2023Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան։
15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրվող երկու զինվորականներն էլ պատասխանատու էին հրդեհային անվտանգության ապահովման համար։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետին։
Մայորի անունը իրավապահները չեն բացահայտում, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար։ Նույն մեղադրանքն է առաջադրվել օրերս կալանավորված զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանին։
https://www.azatutyun.am/a/32248160.html