Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
Tuesday, April 25, 2023Երևանում բացման պաշտոնական արարողությամբ մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց երիտասարդների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միկա» մարզահամալիրում կայացած բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանես Ֆիլիպատոսը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ, աշխարհի չեմպիոններ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հաջողություն մաղթեց երևանյան մրցաշարի բոլոր մասնակիցներին: «Մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալել եվրոպական նմանատիպ խոշորագույն մրցաշար»,-առանձնացրեց նա:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, հայտարարելով առաջնությունը բացված, ասաց. «Կարծես, ավանդույթ է դառնում Երևանում խոշոր սպորտային իրադարձություն անցկացնելը: Ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մեկ օր անց մեկնարկում է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Ուրախ ենք, որ այս կերպ կարող են նպաստել մեր հայրենակիցների սպորտով զբաղվելուն»:
https://armenpress.am/arm/news/1109586.html