Երկնային դատաւորի գովասանքը։ Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի Սաղմոս. Երգ։
Monday, February 13, 20231 Աստուած յայտնի է Յուդայի մէջ. Նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։
2 Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. Եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.
3 Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)
4 Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։
5 Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. Եւ զօրութեան ամեն մարդիկը չ՛գտան իրանց ձեռքերը։
6 Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։
7 Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կ՛կանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։
8 Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,
9 Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)
10 Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կ՛դառնայ. Աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կ՛կապես։
11 Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։
12 Որ նա կոտրում է իշխանների հոգին. Եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։