Երգչուհի Մաշա Մնջոյանը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում
Friday, May 26, 2023«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում, որը տեղի կունենա հուլիսի 12-17-ը Բելառուսում, Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով Ավստրալիայում է և պատրաստակամություն է հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը։
«Այս պահին Մաշայի հետ երգերի ընտրության շուրջ քննարկման փուլում ենք և հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն, թե ինչ ստեղծագործություններով Մաշան կներկայանա այդ հեղինակավոր մրցույթում»,- տեղեկացնում է «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։
«Ավստրալիայիըերաժշտական ինստիտուտի «Երաժշտության ընդհանուր բաժնի» մագիստրատուրան ավարտելուց հետո գործունեություն Մաշա Մնջոյանը համագործակցում է եվրոպացի երգիչների և երաժիշտների հետ, երգում է տարբեր բեմերում։ Համերգներին փորձում է ներկայացնել հայկական երաժշտությունը՝ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանին:
Նրա խոսքով՝ օտարները հավանում են հայկական երաժշտությունը, անգամ հուզվում են:
«Շուտով կլինեմ Հայաստանում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեմ մրցույթին և հայաստանյան պատվիրակության հետ մեկնեմ Բելառուս»,- ուրախությամբ շեշտում է Մնջոյանը։
Մաշա Մնջոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը և մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։
https://armenpress.am/arm/news/1111898.html