Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրԷահիմք են հայտնաբերել
Friday, January 22, 2021Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրԷահիմք են հայտնաբերել, որն ստացել Է 501.V2 մակնշումը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել Է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) հայտնված մուանտ վիրուսն արդեն հայտնաբերվել Է Աֆրիկայի եւս չորս երկրների տարածքում,- մեջբերում Է հեռուստաալիքը ԱՀԿ-ի Աֆրիկայի ներկայացուցչության ղեկավար Մաթշիդիսո Մոեթիի խոսքը:- Ըստ երեւույթին, այն կա նաեւ Աֆրիկայի այլ պետություններում, բայց առայժմ այնտեղ չի նույնականացվել: Այժմ մենք աշխատում ենք, որ ստանանք մուտանտ վիրոսի ծագումնաբանական կոդը, դա թույլ կտա արագորեն հայտնաբերել այդ մանրԷահիմքը»:
ՀԱՀ-ի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել են, որ հոկտեմբերին երկրի հարվում հայտնաբերվել Է կորոնավիուսի նոր եւ ագրեսիվ ձեւ: 501.V2 վիրուսը ՀԱՀ-ում հարուցել Է համաճարակի երկրորդ ալիքը, որի առավելակետը բաժին Է ընկել հունվարի կեսերին: Նախնական հեազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի այդ տարատեսակը տարածվում Է շատ բարձր արագությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1041093.html