ԵՄ ղեկավարները առաջիկա երկու օրերին կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Thursday, December 10, 2020Բրյուսելում այսօր մեկնարկել է Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որի օրակարգում մի քանի այլ թեմաների շարքում ընդգրկված է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։
Անկարայի դեմ Միջերկրականի ավազանում ագրեսիվ գործողությունների պատճառով պատժամիջոցներ կիրառելու օգտին են հանդես գալիս Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը։ Նախօրեին, սակայն, Բաքու մեկնելուց առաջ, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ եվրոպական պատժամիջոցների հեռանկարն իրեն չի մտահոգում։
«Մենք պետք է տեսնենք, թե ինչ քայլերի կդիմեն եվրոպացիները։ Այնուհանդերձ․ այն ղեկավարները, որոնք անկեղծ և ազնիվ մոտեցում են որդեգրել, Թուրքիայի դեմ այս գործողություններին հավանություն չեն տալիս», - նշում էր Ռեջեփ Էրդողանը։
https://www.azatutyun.am/a/30993594.html