Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթը տապալվեց
Thursday, February 6, 2020ԱՄՆ Սենատի անդամների կողմից փետրվարի 5-ին քվեարկության արդյունքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփն արդարացվել է մեղադրական բոլոր կետերով։
Լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առաջին հոդվածին կողմ է քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից 48 սենատոր, մինչդեռ նախագահի մեղքի ապացուցման համար անհրաժեշտ էր հավաքել 100 սենատորից 67-ի ձայնը։
Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մասին երկրորդ հոդվածին դեմ է քվեարկել 52 սենատոր։
Սենատի նիստի արդյունքներով Թրամփն իմփիչմենթի գործով անմեղ է ճանաչվել։
Սենատի քվարկության արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
Նշենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, ում դեմ իմպիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում:
https://m.shamshyan.com/hy/article/2020/02/06/1146736/