Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 3,5 դրամով
Monday, July 10, 2023ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.90 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.29 դրամ (աճել է 3.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.97 դրամ (աճել է 2.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382.50-384.50 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով, վաճառվում է 424-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.20 դրամով, վաճառվում է 4.25-4.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387-487.50 դրամով:
Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:
Ռուբլին գնվում է 4.10-4.15 դրամով, վաճառվում է 4.23-4.25 դրամով:
https://news.am/arm/news/769709.html