Դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը. Նիկոլ Փաշինյան
Wednesday, July 22, 2020Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ Հայաստանը հաղթահարել է համաճարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
«Սիրելի հայրենակիցներ,
Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:
Պահպանեք զգոնություն և հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին»,- նշել է վարչապետը։
https://armenpress.am/arm/news/1022706.html