Դեմոկրատներն ու հանրապետականները վերջին ՝՝ճակատամարտն՛՛ անցկացրին իմփիչմենթի հարցով քվեարկությունից առաջ
Tuesday, February 4, 2020ԱՄՆ-ի սենատի 1ՕՕ կոնգրեսականները, որոնք Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացում ծառայում են որպես ատենակալներ, չորեքշաբթի օրն անցկացնելու են պատմական քվեարկություն, որը պիտի որոշի Թրամփը մնում է իր պաշտոնին, թե հեռանում է Սպիտակ տնից։
Երկու կողմերը շարունակում են հանդես գալ լիովին հակառակ դիրքերից։ Եթե դեմոկրատները վստահ են, որ Թրամփը ոտնահարել է սահմանադրությունն ու պիտի հեռացվի, հանրապետականները պնդում են, որ Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի վիճահարույց հեռախոսազրույցը բավարար հիմք չէ նրան պաշտոնից ազատելու համար։
Հանրապետականները իմփիչմենթի այս ջանքերը համարում են ամերիկյան ժողովրդավարական համակարգի համար մեծ վնաս։
Իսկ ինչպես Թրամփի փատաբանն է ասում, ՝՝այն վնասը, որը դեմոկրատները հասցրել են սահմանադրությանը, նախագահի գրասենյակին ու անձամբ՝ նախագահին, աններելի է՛՛։ Նրա խոսքերով, դեմոկրատներն ՝՝էժանացրել են՛՛ իմփիչմենթի մասին օրենքը։
Նա ասում է նաեւ, թե այս ընթացքն ապացուցեց, թե որքան անկատար են իմփիչմենթի մասին օրենքները։ ՝՝Այդ պատճառով հարկավոր է իրականացնել փոփոխություններ օրենքի այդ կետերում՛՛, վստահ է նա։
Դեմոկրատները պնդում են, թե իմփիչմենթը հրատապ ջանք է՝ կանխելու համար օտար երկրի կողմից ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Թրամփի թողտվությունը։
Ի դեպ, դեմոկրատ սենատորների շրջանում կան օրենսդիրներ, որոնք ներկայումս տատանվում են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցում։ Նրանք մյուսների հետ քվեարկելու են չորեքշաբթի օրը՝ նախագահական ամենամյա ուղերձի ճառով Թրամփի հանդես գալուց մեկ օր անց։
https://www.amerikayidzayn.com/a/5273469.html