Դաւիթի Սաղմոս
Wednesday, June 30, 2021
Դաւիթի երեկոյեան աղօթքը. Հաւատքով վստահ է իր թշնամիների դէմ։ յանդիմանում է իր բարեկամների փոքրոգութիւնը։
Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։
1 Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
2 Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
3 Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։
4 Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
5 Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
6 Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կ՛տայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
7 Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
8 Ես խաղաղութիւնով կ՛պառկիմ եւ կ՛քնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։