Դաւիթը՝ նեղուած իր թշնամիներից՝ յոյսը դնում է Տիրոջ վերայ։ Երգողների գլխաւորին։
Tuesday, July 27, 20211 Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։
2 Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։
3 Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։
4 Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։
5 Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։
6 Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կ՛տեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կ՛լինի։
7 Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կ՛տեսնեն նորա երեսը։