Դաւիթը գոհանում է Աստուածանից իր փրկութեան համար։ Սաղմոս. Տան նաւակատիքի երգ. Դաւիթի։
Wednesday, November 17, 20211 Ես բարձրացնում եմ քեզ. Ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չ՛ուրախացրիր ինձ վերայ։
2 Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
3 Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր թոսի մէջ մտնողներիցը։
4 Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
5 Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
6 Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
7 Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
8 Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. Եւ Տիրոջն եմ աղաչում։
9 Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կ՛գոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կ՛պատմէ՞։
10 Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
11 Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
12 Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ՛կենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ՛գոհանամ քեզանից։