Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
Monday, January 14, 2019Նիստը կշարունակվի վաղը` ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն, որ դա ազդի իր անաչառության վրա:
Մենք մեր մասով այդ միջնորդությունը արեցինք, որ եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի այս հարաբերությունները: Մենք մեր մասով արեցինք դա, բացահայտեցինք այդ հարաբերությունների բովանդակությունը, իսկ դատախազները, դատավորը գտավ, որ անաչառության վրա դա չի ազդում»,-ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ