Գոհանում է որ Աստուած դատաստան է անում ամբարշտին։ Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։
Monday, February 6, 20231 Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
2 Երբոր պատշաճ ժամանակ կ՛ունենամ, ուղիղ կ՛դատեմ ես։
3 Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կ՛հաստատեմ։ (Սէլա։)
4 Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
5 Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
6 Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
7 Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
8 Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
9 Բայց ես յաւիտեան կ՛պատմեմ. Սաղմոս կ՛ասեմ Յակոբի Աստուծուն։