Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան
Wednesday, February 17, 2021Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Թեմայի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․
«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք»,- գրել է Սարգսյանը։
https://armenpress.am/arm/news/1043712.html