Գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման
Tuesday, August 3, 2021Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին․ մեղադրող կողմը պնդում է, թե նրանք ղարաբաղյան առաջին պատերազմում կտտանքների են ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։
Ըստ դատավճռի, 51-ամյա Մկրտչյանն ու 54-ամյա Խոսրովյանը պատժի առաջին տասը տարին պետք է անցկացնեն բանտում, հաջորդ տասը՝ ուղղիչ աշխատանքային գաղութում։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք փորձագետներ պնդում են, թե գործը շինծու է, դատավարությունն էլ ընթացել է բազմաթիվ խախտումներով։
https://www.azatutyun.am/a/31389823.html