Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան
Monday, December 20, 2021Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ արդեն իսկ կան հաստատված գերիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ նրանց վերադարձի գործընթացներ լինելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում` կամ Ռուսաստանի Դաշնության, կամ ԱՄՆ-ի, կամ Եվրոպական Միության և կամ այլ ազդեցիկ պետությունների միջնորդությամբ, որոնք, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով, կազմակերպում են գերիների վերադարձը»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ այդ գործընթացների շրջանակներում լուծվում են նաև որոշ այլ մարդասիրական խնդիրներ։