Բրյուսելում կկայանան ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստեր
Thursday, November 3, 2022Բրյուսելում կգումարվեն ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստերին մասնակցելու համար ՀՀ պատվիրակություն գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 3-ի որոշումը հրավարակվել է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։
«ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն»,- ասվում է որոշման մեջ։
https://armenpress.am/arm/news/1096429.html