Բիլ Գեյթսը կորոնավիրուսի մասով առաջիկա ամիսների համար անմխիթար կանխատեսում է արել
Wednesday, December 23, 2020Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում ամփոփել է անցնող տարին և մտավախություն հայտնել, որ, չնայած պատվաստմանը, պանդեմիան առաջիկա ամիսներին միայն կակտիվանա:
«Ցավոք, մենք դեռ չենք հաղթահարել դժվարությունները»,- հայտարարել է նա:
Խոսելով պանդեմիայի ուժեղացման մասին ՝ միլիարդատերը հենվել է համակարգչային մոդելների օգնությամբ ստացված տվյալների վրա: Այդ տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակն է՛լ ավելի կվատանա։ Միևնույն ժամանակ Գեյթսը հիշեցրել է, որ դիմակների կրումը և սոցիալական հեռավորություն պահելը դեռևս մնոմ են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցները:
Հանրային վայրեր այցելելու սահմանափակումները կգործեն նաև հաջորդ տարի։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին հիվանդացությունների և մահվան դեպքերի թիվը, նրա կարծիքով, կսկսի նվազել, և կյանքն աստիճանաբար կկարգավորվի:
Իր հույսերը միլիարդատերը կապել է այն բանի հետ, որ հաջորդ տարվա գարնանը պատվաստումը պետք է հասնի գլոբալ մասշտաբների։ Սակայն մտավախություն է առաջացնում պատվաստումներից հրաժարվող մարդկանց թվի աճը։
https://www.shantnews.am/news/view/825768.html