Բաքվում հաստատել են «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը
Tuesday, December 1, 2020Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունում նաև նշել են, որ Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունեն:
https://armenpress.am/arm/news/1036443.html