Բաքուն հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ
Friday, June 18, 2021Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ:
Ռուսաստանյան “РИА Новости” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատախազությունը պնդում է, թե երեք հայ գործարարները սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել, 2001-21 թվականներին օդային ճանապարհով Հայաստան, «այնտեղից էլ՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի Հանրապետության շրջաններ» են ուղարկել խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր:
Ըստ հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:
https://www.azatutyun.am/a/31314286.html