Բարի հովիւը։ Դաւիթի Սաղմոս։
Monday, October 4, 20211 Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։
2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
5 Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. Իմ բաժակը խիստ լիքն է։
6 Հէնց բարիք եւ ողորմութիւն կ՛գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կ՛բնակուիմ շատ երկար ժամանակ։