Բարեպաշտի երջանկութիւնը։ Ամբարշտի ապերջանկութիւնը։
Friday, June 18, 2021
Սաղմոսներ Գլուխ 1
1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
2 Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
3 Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։
4 Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։
5 Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։
6 Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կ ՛կորչի։