Բարեպաշտը պէտք չէ որ գայթակղուի չարերի յաջողութիւնովը։ Դաւիթի (Սաղմոս)։
Tuesday, January 18, 2022Բարեպաշտը պէտք չէ որ գայթակղուի չարերի յաջողութիւնովը։
Դաւիթի (Սաղմոս)։
1 Մի բարկանար չարերի վերայ. Մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։
2 Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ՛կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ՛թառամին։
3 Տիրոջը յուսա եւ բարի արա. Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։
4 Ցնծացիր Տէրով, եւ նա կ՛տայ քեզ քո սրտի ուզածները։
5 Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. Եւ նա կ՛կատարէ։
6 Եւ քո արդարութիւնը դուրս կ՛հանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։
7 Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
8 Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։
9 Որովհետեւ չարերը կ՛սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ՛ժառանգեն։
10 Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ՛կայ. Եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ՛կայ։
11 Բայց խոնարհները երկիրը կ՛ժառանգեն եւ կ՛ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։
12 Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։
13 Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։
14 Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։
15 Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ՛մտնէ, եւ նորանց աղեղները կ՛փշրուին։
16 Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։
17 Որովհետեւ ամբարիշտների բազուկները կ՛փշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։
18 Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ՛լինի։
19 Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կ՛կշտանան։
20 Որովհետեւ ամբարիշտները կ՛կորչեն, եւ Տիրոջ թշնամիները կ՛ոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կ՛փչանան ծուխի պէս։
21 Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է։
22 Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կ՛ժառանգեն, բայց նորա անիծուածները կ՛սատկեն։
23 Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։
24 Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։
25 Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ՛տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։
26 Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
27 Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կ՛մնաս։
28 Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. Նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կ՛սատկի։
29 Արդարները երկիրը կ՛ժառանգեն, եւ յաւիտեան կ՛բնակուին նորանում։
30 Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. Եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։
31 Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. Նորա քայլերը չեն տատանուիլ։
32 Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։
33 Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։
34 Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ՛բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. Եւ կ՛տեսնես ամբարիշտները սատակելիս։
35 Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.
36 Բայց մին էլ անցնելիս, ահա չ՛կար նա. Ման եկայ նորան, եւ չ՛գտնուեցաւ։
37 Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
38 Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ՛սատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է։
39 Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։
40 Եւ Տէրը կ՛օգնէ նորանց եւ կ՛ազատէ նորանց. Կ՛ազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կ՛փրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած։