Բայդենի հավաստմամբ՝ մինչև հուլիսի վերջ բոլոր ամերիկացիները COVID-19-ի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան
Wednesday, February 17, 2021ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև հուլիսի վերջ բոլոր ամերիկացիները COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու հնարավորություն կունենան:
Բայդենը մինչ այդ կանխատեսել էր, որ պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր ամերիկացիներին արդեն գարնանը, սակայն Սպիտակ տունը վերջերս երկարաձգեց ժամկետը՝ պատվաստանյութերի հասանելիության հետ կապված դժվարությունների և դրանք տեղ հասցնելու հնարավորության սահմանափակ լինելու պատճառով:
«Հուլիսի վերջին մենք կունենանք 600 միլիոն չափաբաժին, որը բավարար կլինի յուրաքանչյուր ամերիկացու պատվաստելու համար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Բայդենը նաև նշել է, որ ցանկանում է՝ դպրոցներն ավելի շուտ վերաբացվեն, և շեշտել է, որ կողմ է ուսուցիչների պատվաստմանը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նվազում է, բայց օրական դեռ տասնյակ հազարավոր վարակակիրներ են գրանցվում:
https://www.azatutyun.am/a/31107171.html