Բայդենը պետք է Թուրքիային կոչ անի դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնել․ ANCA
Friday, June 11, 2021Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձություն կանցնի քրիստոնյա հայերին իր աջակցության հարցում:
«Ապրիլին նախագահ Բայդենն ազնվորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն անխոհեմորեն հավանության է արժանացրել Թուրքիայի դաշնակից՝ նավթով հարուստ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն, որը մտադրված է ամեն գնով ավարտին հասցնել այդ հանցագործությունը։
Հաջորդ շաբաթ նախագահ Բայդենը պետք է, իր խոստմանը համաձայն, հրապարակայնորեն կոչ անի Էրդողանին՝ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, և քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելով իր վարչակազմի կողմից ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանի զինված ուժերին»,- ասված է ANCA-ի հայտարարության մեջ։