Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սուրեն Սարումյան
Monday, November 9, 2020Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր, ամփոփելով օրը, ասել է, որ մարտական գործողություններից մեկի առանձնահատկությունն էլ այն է, որ ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք:
«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձրունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, նրան առավել արդյունավետ խոցելու համար»,- ասել է Սարումյանն՝ ավելացնելով, որ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու:
Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ պետք է վստահ լինել՝ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել զավթողական նկրտումները, ավերապահորեն կատարել իր խնդիրը:
Ըստ Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանի՝ զորքի տրամադրությունը մարտական է, պատրաստ են պաշտպանել հայրենիքը:
https://www.shantnews.am/news/view/799736.html