Աստուծոյ Որդիի թագաւորութեան և իր թշնամիներին յաղթելու մասին մարգարէութիւն։
Monday, June 21, 2021Աստուծոյ Որդիի թագաւորութեան և իր թշնամիներին յաղթելու մասին մարգարէութիւն։
1 Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
2 Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
3 Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
4 Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
5 Այն ժամանակ նա կ ՛խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ ՛շփոթեցնէ նորանց։
6 Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
7 Կ՛պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
8 Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ՛տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
9 Երկաթի գաւազանով կ ՛ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ՛փշրես նորանց։
10 Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
11 Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։
12 Որդիին համբուրեցէք, որ չ՛բարկանայ, եւ դուք չ՛կորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ՛վառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։