Աստուծոյ ժողովրդի գոհութիւնը հոգևոր և մարմնաւոր բարիքների համար։
Thursday, September 1, 20221 Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։
2 Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։
3 Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։
4 Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. Թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։
5 Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կ՛պատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։
6 Որ սարերը հաստատում է իր կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։
7 Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը։
8 Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։
9 Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. Շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. Ցորեն ես պատրաստում նորանց համար. Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։
10 Դու խմեցնում ես նորա ակօսներին. Ցածացնում ես նորա վարածը. Անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։
11 Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։
12 Պարարտ են անապատի դաշտերը. Եւ բլուրները ցնծութիւն են հագած։
13 Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։