Աստուած մեր ապաւէնն է։ Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։
Wednesday, June 1, 2022
1 Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։
2 Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
3 Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. Թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)
4 Բայց գետն իր առուներովը կ՛ուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ բարձրելոյն սուրբ բնակարանները։
5 Աստուած նորա մէջ է. Նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կ՛անէ նորան առաւօտանց կանուխ։
6 Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. Նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։
7 Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
8 Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,
9 Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։
10 Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ՛լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ՛լինիմ երկրի վերայ։
11 Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համր ապաստան է։