Աստուած դատաւոր է երկրի վերայ էլ։ Երգողների գլխաւորին
Thursday, August 4, 20221 Իրաւի՞ մունջ արդարութիւն կ՛խօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
2 Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
3 Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. Որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
4 Նորանց թոյնը նման է օձի թոյնի. Ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,
5 Որ չ՛լսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
6 Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. Եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
7 Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
8 Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չ՛տեսնան։
9 Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չ՛իմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։
10 Արդարն ուրախ կ՛լինի երբոր վրէժխնդրութիւնը կ՛տեսնէ. իր ոտները կ՛լուանայ ամբարշտի արիւնովը։
11 Եւ մարդիկ կ՛ասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։