Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հռչակել
Thursday, June 23, 2022Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել:
Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում: «Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով՝ քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»,- ասվում է հայտարարության մեջ: