Աշխարհում կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվը հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է
Tuesday, February 16, 2021Կորոնավիրուսի մի նոր տարբերակ, որն անվանվել է B1525, հայտնաբերվել է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ տասնյակ այլ երկրներում՝ մասնավորապես Դանիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Նիգերիայում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտությունը։
Ըստ գիտնականների, դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մեկ այլ տարբերակից՝ B117, նոր տեսակը տարբերվում է և առավել մտահոգիչ մուտացիաների կծիկ է։
Կորոնավիրուսի մուտացիաները լրջագույն խնդիր է արդեն անցյալ տարվա աշնան ամիսներից, հատկապես երբ պարզվեց, որ որոշ պատվաստանյութեր արդյունավետ չեն դրանց դեմ։
Այդուհանդերձ, աշխարհում կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվն արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ եթե տարեսկզբին շաբաթական վարակվում էր 5 միլիոն մարդ, ապա այժմ այդ թիվը մոտ 2 միլիոն է։
https://www.azatutyun.am/a/31105452.html