Անօրէնների չարութիւնիցը գանգատ։ Աստուծոյ գութը բարեպաշտների դէմ։ Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։
Friday, January 14, 2022Անօրէնների չարութիւնիցը գանգատ։ Աստուծոյ գութը բարեպաշտների դէմ։ Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։
1 Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չ՛կայ նորա աչքի առաջին։
2 Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
3 նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
4 Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. Կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։
5 Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
6 Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։
7 Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
8 Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։
9 Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
10 Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։
11 Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չ՛գայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չ՛շարժէ տեղիցս։
12 Այնտեղ վայր կ՛ընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կ՛գցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։