Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 22-րդ տարելիցն է
Wednesday, October 27, 2021Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22 տարին․ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։
Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը։
https://www.azatutyun.am/a/31531509.html