ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների պատճառով Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է վիզաների բոլոր ծառայությունները
Friday, October 23, 2020ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում գտնվող Ամերիկայի քաղաքացիների և վիզաների բոլործառայությունները Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին«հավաստի հաղորդումների» պատճառով:
«Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցչությունը հավաստի հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների ևօտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, ինչպես նաև ԱՄՆ գլխավորհյուպատոսության և Թուրքիայի հնարավոր այլ վայրերի դեմ», - ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանհայտարարության մեջ:
Վերջինս ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տալիս «լուրջ զգուշություն ցուցաբերել» այն վայրերում, որտեղ ամերիկացիներըև այլ օտարերկրյա քաղաքացիներ են հավաքվում, «այդ թվում` մեծ գրասենյակային շենքերում և առևտրի կենտրոններում»:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակը CBS News-ին ասել է, որ նախազգուշացումը տրվել է «անվտանգությանպայմանների շարունակական գնահատման արդյունքում»:
Մամուլի խոսնակը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը «Թուրքիայում բնակվող ամերիկացիների,ինչպես նաև մեր դեսպանություն և հյուպատոսություններ այցելող Թուրքիայի քաղաքացիների անվտանգություննապահովելու համար»:
https://www.amerikayidzayn.com/a/5633571.html