ԱՄՆ-ում ներգաղթի օրենքների խստացման տարածումը
Thursday, February 6, 2020Նիգերիան Աֆրիկայի ամենախոշոր տնտեսությունն ու ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն է։ Այն հակաահաբեկչության հարցում ԱՄՆ-ի գործընկերն է։ ԱՄՆ-ում առկա է նիգերացիների մեծ համայնք։ Սակայն այս երկիրը Թրամփի վարչակազմի կողմից վերջերս ընդգրկվեց այն նոր վեց երկրների շարքում, որոնց նկատմամբ հաստատվում են ճամփորդությունների մեծ արգելքներ։ Մյուս հինգ երկրներն են Էրիթրիան, Մյանմարը, Ղրղըզստանը, Թանզանիան ու Սուդանը։
Ըստ այդ կանոնների, Միացյալ Նահանգները ներգաղթի վիզաներ չի տրամադրում նիգերացիներին, քանի դեռ այս երկիրը չի բարելավել անձնագրեր տրամադրելու հարցում անվտանգության միջոցները։ Այս մասին Նիգերիայի իր պաշտոնակցին է ասել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Ինչ վերաբերում է Սուդանին ու Թանզանիային, ապա այս երկրների քաղաքացիները նաեւ զրկվում են գրին քարտի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից։
Նիգերիայի արտգործնախարար Ջեոֆրի Օնիյեման ասում է, թե ինքը ցնցված է ԱՄՆ-ի կայացրած որոշումից, ու խոստանում բարելավել ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը։ Նա ընդունում է, որ իր երկիրը գործ ունի անվտանգության, այդ թվում Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորման կողմից առկա սպառնալիքների հետ։ Սակայն նրա խոսքերով, դժվար թե այս խմբավորումը վտանգ սպառնար ԱՄՆ-ին։
Նախորդ արգելքը, որը Թրամփի վարչակազմի կողմից ուժի մեջ էր դրվել 2Օ17 թվականին, սահմանափակում էր մահմեդական մեծամասնություն ունեցող մի քանի երկրների քաղաքացիների ներգաղթի իրավունքը, որը գործել է յոթ երկրների հիմնականում քրիստոնյա 135 միլիոն ազգաբնակչության վրա։
Նոր որոշումը գործում է Աֆրիկա մայրցամաքի 1 միլիարդ 2ՕՕ միլիոն ազգաբնակչության մեկ քառորդի նկատմամբ։
https://www.amerikayidzayn.com/a/5275140.html