ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Թրամփի վարչակազմին «անկարող» է անվանել
Monday, July 8, 2019ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դերոքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «անկարող», «անհուսալի» և «ոչ իրավասու» է անվանել ("inept," "insecure" and "incompetent"), հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը:
Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդագրությունների արտահոսքի մասին տեղեկություններ է հրապարակել Daily Mail պարբերականը, որը հատվածներ է բերել Դերոքի հաղորդագրություններից:
Բրիտանական կառավարության էլեկտրոնային հաղորդագրություններում, որոնք սկսվում են 2017-ից, դեսպանը ասել է, որ Թրամփից «անապահովություն է ճառագում», և Լոնդոնում պաշտոնյաներին խորհուրդ է տալիս արդյունավետ պայքարել նրա դեմ. «Դուք պետք է ձեր ասելիքը պարզ ասեք, նույնիսկ կտրուկ»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Ի պատասխան դեսպանի հայտարարության՝ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «դեսպանը չի ծառայել ի բարօրություն Միացյալ Թագավորության»:
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/08/1129390/