ԱՄՆ-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ևս 12 դեպք
Thursday, June 16, 2022ԱՄՆ-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի 12 դեպք, այսպիսով` երկրում դեպքերի թիվը հասել է 85-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Վիրուսի տարածումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ում օրական գրանցվող դեպքերի թիվը երկնիշ է:
Այսպիսով` Նևադան դարձավ ԱՄՆ 18-րդ նահանգը, որտեղ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ:
Գիտնականները նախազգուշացնում են, որ այս հիվանդությունը կարող է տարածվել նաև՝ որոշ տարածքներում չբացահայտվելով, երբ վարակվածների մոտ տիպիկ ախտանշաններ չեն դրսևորվում:
https://armenpress.am/arm/news/1086203.html