ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ներկա ընթացքը
Tuesday, May 18, 2021ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ այսօր պատվաստումների է ենթարկվել բնակչության արդեն մեկ երրորդը: Բնակչության մեկ քառորդը համառորեն պնդում է, որ չի ենթարկվելու պատվաստման: Սակայն Հիվանդությունների վերահսկման ու կանխարգեման կենտրոնը հայտարարում է, որ մարդիկ, նրանք, ովքեր լիովին պատվաստված են, կարող են արդեն հրաժարվել դիմակներ կրելուց:
Սակայն առողջապահության բնագավառի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են տարակուսած այդ որոշումով: Նրանք հարց են տալիս, թե ինչպես կարելի է այդ դեպքում իմանալ, օրինակ խանութ մտնող մարդկանցից ովքեր են լիովին պատվաստված, եւ ովքեր` ոչ:
Երկրի նախագահ Ջո Բայդենն արդեն անցյալ շաբաթ հանդես եկավ առանց դիմակ կրելու: Առանց դիմակի էր նաեւ փոխնախագահ Քամալա Հարիսը: Դրանից հետո խանութների մի զգալի մասը հրաժարվեց խանութի աշխատողների ու հաճախորդների կողմից դիմակ կրելու որոշումից: Սակայն մեծաթիվ խանութներ էլ շարունակում են դիմակ կրելու պայմանը:
Նահանգների միջեւ նույնպես կան տարբերություններ: Ոչ բոլոր նահանգներն են այսօր մեղամցնում կանոնները: Այս նահանգներում շարունակվում է դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանը:
Որոշ նահանգներում էլ կազմակերպում են պատվաստումներ ստանալու համար խրախուսիչ միջոցառումներ: Ոմանց բաժանում են մետրոյի անվճար տոմսեր, մատուցում գարեջուր եւ նույնիսկ` վճարում նրանց: Բոլորն ուզում են, որ կյանքը հնարավորին չափ շուտ մտնի իր հունի մեջ:
https://www.amerikayidzayn.com/a/5893641.html