ԱՄՆ-ում դպրոցները վերաբացելու ճանապարհին
Monday, February 22, 2021ԱՄՆ-ում քովիդ հիվանդությանը զոհ գնացած մարդկանց թիվը մոտենում է կես միլիոնին: Սակայն սկսել են հույս ներշնչել պատվաստանյութերն ու հիվանդության տարածման արագության անկումը: Արդյո՞ք դրանք բավարար պայմաններ են դպրոցները վերաբացելու համար:
Աշակերտների 40%-ն այսօր ունի դպրոցների շենքերում կրությութը շարունակելու հնարավորություն: Ինչպես հանրապետական կոնգրեսական Ստիվ Սքելիզն է ասում. ‘’Ուսումնասիրությունները պարզել են, որ նման հանգամանքը մեծապես է բացասական ազդեցություն գործում մնացյալ միլիոնավոր աշակերտների վրա’’:
Հունվար ամսին նախագահի պարտականությունները ստանձնելով` Ջո Բայդենը խոստացավ իրականացնել քայլեր մինչեւ ութերորդ դասարանը մինչեւ ապրիլ ամսվա վերջը վերաբացելու ուղղությամբ: Այժմ նա Կոնգրեսից խնդրում է 130 միլիարդ դոլարի հատկացումներ, որպեսզի բարելավվեն դպրոցական պայմանները, վարձեն նոր ուսուցիչներ, եւ ստեղծել պայմաններ ավելի ապահով դասարանների համար:
Ինչպես Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսաքին է ասում. ‘’Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը դպրոցները վերաբացելու համար ներկայացնում է մի շարք պահանջներ, որոնցից մեկը ուսուցիչներին պատվաստումների ենթարկելու հանգամանքն է, մյուսը ավելի փոքր դասարաններ ունենալու հարցը, դպրոցական ավտոբուսներում ավելի հեռու միմյանցից նստելու խնդիրը, ավելի հաճախակի թեստավորում անցկացնելու պահանջը’’:
Մի շարք օրենսդիրներ ասում են, թե հարկավոր է, որ տեղական իշխանությունները վերաբացեն դպրոցները, որպեսզի հնարավոր լինի ստանալ տնտեսությանը զարկ տալու համար նախատեսված գումարները:
Համաձայն Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ինտերնետային էջի, ‘’Մաքրությունն ու պարբերական ախտահանման աշխատանքները կարեւոր դեր ունեն քովիդի դեմ պայքարում’’:
Հիմա դպրոցական համակարգի պաշտոնատար անձինք քննարկում են այն հարցը, թե մասնավորապես ուսուցիչներն ինչ դեր կարող են ունենալ մաքրությունն ապահովելու, ախտահանումներն իրականացնելու եւ պաշպանիչ մյուս պայմաններն ուժի մեջ մտցնելու գործում:
https://www.amerikayidzayn.com/a/5788142.html