ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը սկսում է կրճատվել
Monday, June 7, 2021ԱՄՆ-ում գործազրկության համար նպաստ ստանալու նպատակով դիմորդների թիվն անցյալ շաբաթ իջել է 400 հազարի: Այս ցուցանիշը կորոնավիրուսի տարածումից ի վեր ամենացածրն է: Ցուցանիշը խոսում է այն մասին, որ աշխատանքային շուկան ԱՄՆ-ում սկսում է վերականգնվել:
Գործազրկության պետական նպաստներ ստանալու դիմումները մայիսի վերջին կազմել են 385 հազար, երբ նախորդ շաբաթվա 405 հազարի համեմատ: 2020 թվականի մարտի կեսերից այն ամենացածր ցուցանիշն է, երբ ուժի մեջ էին մտել ոչ կենսական նշանակություն ունեցող բիզնեսները փակելու մասին կանոնները:
Challenger, Gray & Christmas ընկերության կողմից հրապարակված զեկույցի համաձայն էլ, չնայած ամերիկյան հաստատություններում աշխատատեղերի կրճատումն անցյալ ամիս աճել է յոթ տոկոսով, աշխատանքից մարդկանց ազատելու ցուցանիշը 2020 թվականի մայիս ամսվա համեմատ իջել է 93,8 տոկոսի: Աշխատանքից այս տարվա առաջին հինգ ամիսներին ազատվել է 192,185 աշխատավոր, ինչը 86%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Քովիդ 19-ի համավարակը ցույց է տալիս նահանջի հուսադրիչ նշաններ պատվաստումների արդյունքում, ինչն իշխանություններին տալիս է որոշ բիզնեսներ վերաբացելու մասին որոշումներ կայացնելու հնարավորություն:
https://www.amerikayidzayn.com/a/5916787.html