ԱՄՆ նախագահը «շատ ջերմ» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից
Tuesday, June 11, 2019ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կայանալ իր նոր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Թրամփը չի հստակեցրել հանդիպման վայրն ու ժամանակահատվածը, սակայն ասել է, որ այն կարող է կայանալ «շուտով»:
«Նա պահեց իր խոսքը…դա շատ կարևոր է ինձ համար»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ ստացել է «հիանալի» և «շատ ջերմ» նամակ Կիմ Չեն Ինից և կրկնել, որ իրենք ունեն «շատ լավ հարաբերություններ»:
https://m.shamshyan.com/hy/article/2019/06/11/1127155/