ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով
Tuesday, July 20, 2021Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
Երեկվանից կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ գիշերը մինչև ժամը 2-ն ադրբեջանական զինուժը շարունակել է հրաձգային զինատեսակներից, արդեն առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ էլ` փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հայկական ու ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակի լարման համար։
https://www.azatutyun.am/a/31368690.html